Ռուբեն Հայրապետյան․ «Ինձ չեն ձերբակալում, իզուր մի սպասեք»

Հրատապ 13.12.2019   14:33   1797
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ իրեն չեն ձերբակալում։

«Ինձ չեն ձերբակալում, իզուր մի սպասեք»,- «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ առանձնատան մոտ սպասող լրագրողներին ասել է Ռուբեն Հայրապետյանը։

Լրագրողի այն դիտարկմանը, թե որ գործի շրջանակներում է կատարվում խուզարկությունը՝ Ռ.Հայրապետյանը նշել է ոմն Արմեն Նիկողոսյանի անունը։ Իսկ այն հարցին, թե ինչ -որ բան  հայտնաբերվե՞լ  է խուզարկության արդյունքում՝ Ռ.Հայրապետյանը հեգնել է. «այո, ՍՈՒ 35 ինքնաթիռ, տանկ»։

Նա հայտարարել է, որ հարցերին կանդրադառնա ավելի ուշ՝ հրավիրվելիք ասուլիսի ժամանակ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր վաղ առավոտից խուզարկություն է կատարվում Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը։ 



 Պիտակներ
         Ռուբեն Հայրապետյանին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon