«Ռոստեխ». ՌԴ-ն ու Թուրքիան միայն Սու-57-ի վաճառքի շուրջ երբեք չեն բանակցել

Աշխարհ 22.11.2019   19:28   242
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Razm.info-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային վաճառել չորրորդ սերնդի Սու-35 կործանիչներ այն պայմանով, որ Թուրքիան գնի հինգերորդ սերնդի Սու-57-երը։ Մինչ այսօր կողմերը երբևէ չեն բանակցել բացառապես Սու-57-ի վաճառքի համար։

Այս մասին այսօր Դուբայում ավիացուցահանդեսի ընթացքում Defense News-ին հայտնել է ռուսական պետական ռազմարդյունաբերական «Ռոստեխ» ընկերության միջազգային համագործակցության գծով տնօրեն Վիկտոր Կլադովըփոխանցում է ռուսական պետական «ՏԱՍՍ» գործակալությունը։

Կլադովը, պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավոր է, որ թուրքական արտադրության առաջին կործանիչի՝ TF-X-ի համար լինի համատեղ արտադրություն, ասել է, որ Մոսկվան կա՛մ կարող է օգնել շարժիչի հարցում կա՛մ դառնա լիարժեք գործընկեր։

Հիշեցնենք, որ Թուրքիան Ռուսաստանից 2017թ․ գնեց Ս-400 ՀՕՊ համակարգեր, որոնց մատակարարումները սկսեց 2019թ․ հուլիսի 12-ին։ Այս գործարքին դեմ ԱՄՆ-ն մատակարարումներից հինգ օր հետո՝ հուլիսի 17-ին, հայտարարեց, որ Թուրքիայի անդամակցությունը F-35-երի ծրագրին մինչև 2020թ․ մարտ սառեցվում է, իսկ թուրք օդաչուները, կիսատ թողնելով դասընթացները, վերադարձան Թուրքիա։



 Պիտակներ
         Սու-57


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon