«Rossiya 1»-ի եթերում ցուցադրվել է «Քրդստանի» քարտեզը

Աշխարհ 04.11.2019   13:04   114
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել ռուսական հեռուստաընկերության եթերով ցուցադրված քարտեզը, որի վրա գրված է եղել «Քրդստան»:

Ռուսաստանի պետական «Rossiya 1» հեռուստաընկերության կիրակնօրյա ամփոփիչ լրատվական հաղորդման ընթացքում ցուցադրվել է «Քրդստանի» քարտեզը, որում ներառված են նաև ներկայիս Թուրքիայի Հանրապետության հարավ-արևելյան շրջանները, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի տարածքների մի զգալի մասը:

Ավելի վաղ` նոյեմբերի 1-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Rossiya 24» պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր. «Քրդական հարցից չեք կարող փախչել, Թուրքիայում բազմաթիվ քրդեր են ապրում»:

Թուրքական աղբյուրը պնդել է, որ նման քարտեզը անտեսում է Թուրքիայի «տարածքային ամբողջականությունը»:

Բացի այդ` տվյալ քարտեզում ընդգրկված են Իրաքի, Սիրիայի և Իրանի տարածքների որոշ հատվածներ:

Աղբյուրը՝ ermenihaber.am


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Քրդստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon