«Ռոսսելխոզնադզորն» արգելել է Թուրքիայից 68 տոննա մանդարինի ներմուծումը

Աշխարհ 16.10.2020   22:07   45

«Ռոսսելխոզնադզորն» արգելել է Թուրքիայից Տուապսեի եւ Նովոռոսիյսկի ծովային նավահանգիստներ 68 տոննա մանդարինի ներմուծումը, հայտնում է «Ռոսսելխոզնադզորի» Հարավային միջտարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը։

«Թուրքիայից բերված 68,87 տոննա ընդհանուր քաշով թարմ մանդարինի մի քանի խմբաքանակների ստուգման ժամանակ «Ռոսսելխոզնադզորի» Հարավային միջտարածաշրջանային վարչության մասնագետները հայտնաբերել են կենսունակ կարանտինային օբյեկտ՝ միջերկրածովային մրգային ճանճ։ Ռուսաստանի Դաշնության տարածք բեռի ներմուծումն արգելված է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ թուրքական մանդարինը պետք է մատակարարվեր Մոսկվայի, Կրասնոդարի և Նովոռոսիյսկի խանութներ։



 Պիտակներ
         մանդարին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb