«Ռոսկոսմոս»-ը նոր թեմատիկ հեռուստաալիք է գործարկում

Հրատապ 04.03.2021   20:45   105

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ռուսական «Ռոսկոսմոս» տիեզերական գործունեության պետական կորպորացիան 1HDTV (Первый ТВЧ) հեռուստաընկերության հետ համատեղ այսօրվանից գործարկում է արբանյակային և առցանց հեռուստատեսային «Առաջին տիեզերական» նոր հեռուստաալիքը։ 

Հեռուստաալիքի եթերում կհեռարձակվեն նորություններ Ռուսաստանի տիեզերական արդյունաբերությունից, կցուցադրվեն գիտահանրամատչելի հաղորդումներ տիեզերքի կառուցվածքի մասին, կներկայացվեն թեմատիկ խաղարկային ֆիլմեր, այդ թվում՝ ռուսական և արտասահմանյան արտադրության:

Հեռուստաալիքը հասանելի կլինի արբանյակային և առցանց հեռուստատեսության հեռուստադիտողների համար:

Ալիքով կցուցադրվեն նաև ուղիղ հեռարձակումներ տիեզերքից, հրթիռների գործարկումից՝ «Ռոսկոսմոս»-ի փորձագետների և տիեզերագնացների մասնակցությամբ:


 Պիտակներ
         «Ռոսկոսմոս»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb