Ռոնալդուն տևական ժամանակ կապ է պահում «Ռեալի» նախագահի հետ

Սպորտ 22.01.2021   17:08   85

Որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հարաբերությունների մասին։

Ինչպես   հաղորդվել էր, նրանք  օրերս հանդիպում են ունեցել Թուրինում, բայց թե ինչի մասին են  զրուցել, հայտնի չէ։ Marca-ն մանրամասնում է, որ Ռոնալդուն և Պերեսն արդեն մի քանի ամիս է՝ կապ են պահում իրար հետ։ Նրանց հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ 2018 թվականին Ռոնալդուն հեռացավ «Ռեալից», սակայն անցած տարի Կրիշտիանուն այցելեց մադրիդյան թիմի՝ «Բարսելոնայի» հետ խաղին։ Դրանից հետո հարաբերությունները հարթվեցին։

Ռոնալդուն «Ռեալի» կազմում խաղացել է 2009-ից 2018 թվականներին՝ այդ տարիներին նվաճելով 4 «Ոսկե Գնդակ»։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb