Ռոնալդուն կարիերայում խփած գոլերի քանակով 3-րդն է ֆուտբոլի պատմության մեջ

Սպորտ 03.02.2020   19:36   682

Պորտուգալիայի հավաքականի ավագ, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարիերայի ընթացքում խփած գոլերի քանակով բարձրացավ ֆուտբոլի պատմության մաքուր 3-րդ տեղ: Այս մասին հաղորդում է լրագրող Տանկրեդի Պալմերիի Թվիթերի էջը:

Ա Սերիայի 22-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի» դեմ խաղում (3-0), դառնալով դուբլի հեղինակ՝ 34-ամյա հարձակվողը ակումբներում ու ազգային հավաքականում գոլերի քանակը հասցրեց 722-ի: Նա այդ ցուցանիշով շրջանցեց «Բավարիայի» լեգենդար հարձակվող Գերդ Մյուլերին, որը կարիերայի ընթացքում խփել է 720 գոլ: Պորտուգալացուց առաջ մնացել է 2 բրազիլացի՝ Պելեն 767 գոլով ու Ռոմարիոն՝ 734 գոլով: 

Ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուների 6-յակում են նաև հունգարացի Ֆերենց Պուշկաշը (706) և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին (705):

 



 Պիտակներ
         Ռոնալդու


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon