Ռոմանտիկ գույներով ներկայացվող աշխարհի քաղաքները

Art News 17.02.2020   21:00   1100

Չափից ավելի ռոմանտիկ գույներով ներկայացվող աշխարհի քաղաքներ են ճանաչվել Փարիզը, Սանկտ Պետերբուրգը և Վենետիկը: Այդ մասին հայտնել է Scyscanner-ը:

Հետազոտությունն անցկացվել է կայքի օգտատերերի շրջանում. փորձագետները կազմել են ռոմանտիկ քաղաքների ցուցակը և մարդկանց խնդրել են ընտրել ամենագերագնահատվածները: Վարկանիշի անվերապահ առաջատարն է դարձել Ֆրանսիայի մայրաքաղաքը՝ հավաքելով ձայների 50 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում տեղ է զբաղեցրել Սանկտ Պետերբուրգը, երրորդում՝ իտալական Վենետիկը:

Երկու քաղաքներն էլ հավաքել են ձայների 12-ական տոկոս: Ցուցակում նաև հայտնվել են Նյու Յորքը, Հռոմը, Պրագան, Բարսելոնան, Սանտորինի կղզու Իյա քաղաքը, Ստամբուլը և Մոսկվան: Գրողների, բանաստեղծների, լրագրողների, երաժիշտների և ռեժիսորների ստեղծագործության շնորհիվ մարդկանց մեծամասնության մոտ հենց այս քաղաքներն են ասոցացվում ռոմանտիկայի, սիրահարվածության և արկածների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon