«Ռոման» սկսել է խմբային մարզումները

Սպորտ 27.05.2020   20:15   560

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը վերսկսել է խմբային մարզումները: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Առաջին խմբային մարզմանը չեն մասնակցել վնասվածք ստացած Նիկոլո Զանիոլոն, Պաու Լոպեսը և Դիեգո Պերոտին։ Մարզմանը մասնակցել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է շարունակվել հունիսի 13-ին կամ 20-ին: Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները:



 Պիտակներ
         «Ռոման»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb