«Ռոման» կարող է հրաժարվել Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը գնելու մտքից

Սպորտ 04.04.2020   20:15   872

Լոնդոնի «Արսենալը» մերժել է իտալական «Ռոմային»՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ամբողջկան տրանսֆերը գնելու առաջարկը։

Ինչպես տեղեկացնում է The Express-ը , Հենրիխ Մխիթարյանը նույնպես ցանկանում է մշտական հիմունքներով համալրել հռոմեական ակումբի շարքերը, սակայն լոնդոնյան թիմի պահանջած գումարը «Ռոման» պատրաստ չէ վճարել։

Ըստ աղբյուրի՝ «Արսենալը» Մխիթարյանի ամբողական տրանսֆերի դիմաց պահանջում է 18մլն ֆունտ ստերլինգ։

Եթե «Ռոման» չկարողանա համաձայնության գալ «Արսենալի» հետ, ապա կհրաժարվի Մխիթարյանի տրանսֆերը գնելու մտքից եւ առաջարկ կկատարի «Չելսիի» իսպանացի ֆուտբոլիստ Պեդրոյին։ 


 Պիտակներ
         Մխիթարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb