«Ռոման» հաղթեց «Ֆիորենտինային». Մխիթարյանը մասնակցեց խաղին

Սպորտ 27.07.2020   09:56   490

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում «Ռոման» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ֆիորենտինային»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռոմա»-ի ֆուտբոլիստներն առաջինը բացեցին խաղի հաշիվը: Առաջին կեսի ավարտին` նշանակված 11 մետրանող հարվածն անվրեպ իրացրեց Վերետուն: Երկրորդ կեսի մեկնարկին, «Ֆիորենտինա»-ն վերականգնեց հաշվի հավասարությունը: «Գայլերը» կարողացան հաղթանակ կորզել հանդիպման վերջնամասում: Այս անգամ էլ 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Վերետուն: «Ռոմա»-«Ֆիորենտինա»` 2:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 82-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Ռոմաn» մրցաշարային աղյուսակում 5-րդն է:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության ավարտին մնաց երկու տուր:



 Պիտակներ
         Մխիթարյանը


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb