«Ռոման» բանակցում է Մաուրիցիո Սարիի հետ

Սպորտ 02.04.2021   17:46   84

«Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ անցած ամռանը Թուրինի «Յուվենտուսից» հեռացած իտալացի Մաուրիցիո Սարին:

Հռոմեական ակումբի գլխավոր տնօրեն Տիագու Պինտուն արդեն երկու հանդիպում է ունեցել 62-ամյա մասնագետի հետ, հաղորդում է Calciomercato.com-ը։

«Ռոման» գլխավորելու համար Մաուրիցիո Սարին մերժել է «Ֆիորենտինայի» և երկու ոչ իտալական ակումբների առաջարկ։

Իտալիայի առաջնության 28 խաղից հետո «Ռոման» 50 միավորով 6-րդ տեղում է։


 Պիտակներ
         Մաուրիցիո Սարի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb