Ռոման Բաբայանը Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր է ընտրվել

Աշխարհ 09.09.2019   16:17   104
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սեպտեմբերի 8-ին կայացած ընտրություններում «Մոսկվան է խոսում» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, ռուսաստանաբնակ հայտնի լրագրող Ռոման Բաբայանը 47,17% ձայնով Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր է ընտրվել, հայտնում է « РИА Новости» գործակալությունը։

Բաբայանը կարողացել է հաղթանակի հասնել 5-րդ ընտրատարածքում՝ 2500 ձայնով շրջանցելով հիմնական մրցակցին՝ Անաստասիա Ուդալցովային։

Քվեաթերթիկների 100%-ի մշակումից հետո հայտնի է դարձել, որ ինքնաառաջադրված թեկնածուները Դումայում զբաղեցնում են 26 տեղ, ՌԴ Կոմունիստական կուսակցությունը՝ 13 տեղ, «Յաբլոկո» և «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունները՝ 3-ական տեղ:

Մոսկվայի քաղաքային դումայում ընդհանուր առմամբ կա 45 պատգամավորական տեղ: Ընտրություններին մասնակցությունը 21,77 % է կազմել:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ռոման Բաբայան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon