«Ռոման» այսօրվա խաղին կներկայանա առանց գլխավոր մարզչի

Սպորտ 06.01.2021   14:41   100

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղակացնում է La Gazzetta dello Sport-ը:

Այդ իսկ պատճառով պորտուգալացի մասնագետը չի մասնակցի այսօր «Կրոտոնեի» հետ այսօրվա արտագնա խաղին: Պահեստայինների նստարանին նրան կփոխարինի առաջին օգնական Նունու Կամպուշը:

 Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է «Ռոմայի» նախնական կազմում և պատրաստվում է այսօրվա խաղին:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb