«Ռոման» ակումբային ռեկորդ է սահմանել
Հռոմի «Ռոման» իր 93 տարվա պատմութան ընթացքում ամենահաջող մեկնարկն է արձանագրել եվրոպական գավաթների խաղարկությունում: Այդ մասին հայտնում է Opta վիճակագրական կայքը:
Իտալական ակումբը Եվրոպայի լիգայի հերթական խաղում առավելության հասնելով շվեյցարական «Յանգ Բոյզի» նկատմամբ, առաջին անգամ մեկնարկային հինգ հանդիպումներում տարել է չորս հաղթանակ: «Ռոման» երկուական անգամ պարտության է մատնել «Յանգ Բոյզին» (2:1, 3:1) ու ռումինական ՉՖՌ «Կլուժին» (5:0, 2:0) և միայն Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ է խաղացել գոլազուրկ ոչ-ոքի:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերջին խաղին չնայած հայտավորված չէր թիմի մեկնարկային կազմում, սակայն արդեն ընդմիջմանը փոխարինման է մտել և օգնել իր թիմին տոնելու հերթական հաղթանակը (առաջին խաղակեսից հետո հաշիվը եղել է հավասար՝ 1:1):
«Ռոման» հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 6-ին: Այդ օրը թիմը սեփական դաշտում կընդունի «Սասուոլոյին»:
Նմանատիպ նյութեր