«Ռոմա»-ն խոշոր հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին

Սպորտ 30.04.2021   08:50   90

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Ռոմա»-ն հյուրընկալվելիս 6:2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:

Առաջինը հանդիպման հաշիվը բացեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները` 9-րդ րոպեին աչքի ընկավ Ֆերնանդեսը: «Ռոմա»-ն 15-րդ րոպեին հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Իսկ առաջին կեսի ավարտին նաև առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Զեկոն:

Երկրոր կեսում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 5 գնդակ ուղարկեց «գայլերի» դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Կավանին և Ֆերնանդեսը, մեկական անգամ էլ գոլ խփեցին Պոգբան և Գրինվուդը: 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb