«Ռոմա»-ն Մխիթարյանին 2 տարվա պայմանագիր է առաջարկել

Սպորտ 31.05.2021   10:02   82

Իտալական «Ռոմա»-ն երկու տարվա պայմանագիր է առաջարկել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Մայրաքաղաքային թիմի ղեկավարությունը Մխիթարյանին երկու տարվա պայմանագիր է առաջարկել, 4,5 միլիոն տարեկան աշխատավարձով: Հայ կիսապաշտպանը դեռևս վերջնական պատասխան չի թվել հռոմեական ակումբին:

Ավելի վաղ լուրեր կային, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Ռոմա»-ից: Հեռանալու առաջնային պատճառն այն էր համարվում, որ հաջորդ մրցաշրջանում «Ռոմա»-ն կգլխավորի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն

 Ասվում էր, որ իտալական «Յուվենտուս»-ը հետաքրքրված է Մխիթարյանով: «Յուվենտուս»-ն արդեն իսկ սկսել էր բանակցություններ Մխիթարյանի ներկայացուցչի հետ: Հայ կիսապաշտպանի պայմանագիրը «Ռոմա»-ի հետ ավարտվում է գալիք ամռանը: Այժմ նա կարող է բանակցել ցանկացած թիմի հետ: Սակայն Մխիթարյանը դեռևս վերջնական պատասխան չի տվել «Յուվենտուս»-ին:  Մայիսի 4-ին պարզ էր դարձել, որ «Ռոմա»-ի գլխավոր մարզիչը կլինի Մոուրինյոն: «Ռոմա»-ի պայմանագիրը Մոուրինյոյի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:


 Պիտակներ
         Մխիթարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb