Ռոհանին միջուկագետ-ֆիզիկոսի մահվան մեջ մեղադրել է Իսրայելին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իսրայելին մեղադրել է իրանցի հայտնի միջուկագետ-ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության մեջ և հայտարարել, որ այդ հանցագործությունը չի դանդաղեցնի երկրի ատոմային ոլորտի զարգացումը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ըստ Ռոհանիի՝ Ֆահրիզադեի սպանությունը ցույց է տալիս թշնամիների հուսահատությունն ու նրանց ատելության խորությունը։ «Նրա նահատակությունը չի կանգնեցնի մեր նվաճումները»,-հայտարարել է Ռոհանին ելույթի ընթացքում, որը հեռարձակվել է իրանական հեռուստատեսությամբ։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր