Ռոբոտ թղթակիցներն ի տարբերություն մարդկանց ավելի շատ աշխատանք ունեն

Innovation 09.02.2020   21:15   640

Ռոբոտ թղթակիցներն ի տարբերություն մարդկանց ավելի շատ աշխատանք ունեն: Նախօրեին բրիտանական Guаrdian-ը հրապարակել էր ալգորիթմի գրած առաջին հոդվածը: ԱՄՆ-ի խոշորագույն հրատարակությունների խմբագրություններում արհեստական ինտելեկտի և բոտերի օգտագործումն արդեն նոր ստանդարտ է: Այսպիսով ֆինանսական լուրերի Bloomberg խոշորագույն գործակալությունում ռոբոտի օգնությանը դիմում են հոդվածի մեկ երրրորդ մասի պատրաստման համար, գրում է HighTech-ը:

New York Times-ը նշում է, որ ֆինանսական լրագրությունը հայտնվել է տենդենցի սուր ծայրում: Այստեղ կան երեք կարևոր նախադրյալներ՝ հսկայական թվով տվյալներ մշակելու անհրաժեշտություն, այդ ամենը կարողանալ առավելագույնս արագ անել, ինչպես նաև տքնել եռամսյակային հաշվետվությունների վրա՝ բոլորովին ոչ երանելի աշխատանք մարդ հեղինակի համար: Այժմ դրանով զբաղվում է Cyborg-ը. համակարգն ակնթարթորեն զեկույց է պատրաստում՝ ընդգծում ամենակարևոր փաստերն ու թվերը և դրանք ներառում հոդվածում:

Ռոբոտը չի ձանձրանում և վրիպակներ թույլ չի տալիս:

Bloomberg-ն արհեստական ինտելեկտին որպես առավելության մաս է դիտարկում մրցակցային պայքարում՝ ոչ միայն Reuters-ի, այլև հեջ-հիմնադրամների հետ, որտեղ ավելի ու ավելի ակտիվորեն են կիրառում արհեստական ինտելեկտի ալգորիթմները՝ ներդրումային որոշումների կայացման համար:

Գործելակերպն այժմ այնքան տարածված է, որ որոշ ընկերություններ զեկույցներ են պատրաստում՝ ձգտելով դրանք ռոբոտին, այլ ոչ թե մարդուն շահավետ լույսի ներքո ներկայացնել: Bloomberg-ում այժմ արհեստական ինտելեկտի ուսուցիչները նրանց սովորեցնում են  այլ պատեռներ հայտնաբերել և կարևոր թվել առանձնացնել, այլ որ թե այնպիսի, որոնց վրա իրենց ուշադրությունը կենտրոնացնում են զեկույցի հեղինակ մեքենաները:

Ստանդարտ տեքստերում ռոբոտներն արդեն հմտացել են: Associated Press-ի համար ալգորիթմը գրում է ցածր լիգաներում բեյսբոլի հանդիպումների արդյունքների մասին, Washington Post-ի համար՝ ֆուտբոլի, Los Angeles Times-ի համար՝ երկրաշարժերի մասին:

АР-ի ղեկավարներից Լիզա Գիբսը վստահեցնում է, որ ռոբոտները չեն խլում աշխատանքը, այլ փրկում են ձանձրույթից:

«Լրագրությունը ստեղծագործական աշխատանք է, որտեղ կարևոր է հետաքրքրասիրությունը, պատմություններ պատմելու կարողությունը, տեղեկատվություն փորփրելը և իշխանությունից պատասխան պահանջելը, քննադատական մտածողությունը…ահա այս ամենի վրա պետք է լրագրողներն իրենց էներգիան ծախսեն»:

Washington Post-ը ռոբոտներին օգտագործում է նաև մեկ այլ գործում, որտեղ աշխատում է Heliograf անվանումով ալգորիթմը: Նա երկու խնդիր ունի: Առաջինը՝ թղթակիցներին մատնանշել անոմալ տվյալները: Օրինակ՝ 2016 թվականի Օլիմպիական խաղերում խմբագրական Slack-ում հայտնվում էին բոլոր արդյունքները, որոնք 10 տոկոսով ցածր կամ բարձր են համաշխարհահին ռեկորդներից: Անսովոր թվերը, չնայած, կարող է մակնշել նաև   АР-ի և Bloomberg-ի սոֆտը:



 Պիտակներ
         արհեստական ինտելեկտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon