Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

Հրատապ 18.01.2019   18:12   549

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Կենտրոնի նստավայր) դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշեց ևս երկու ամսով երկարաձգել Ռոբերտ Քոչարյանի կալանքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Այսպիսով, դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը՝ մերժելով պաշտպանների գրավի վերաբերյալ միջնորդությունը:

Դատարանը երեք օր քննում էր Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը: Դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել հունվարի 16-ին:



 Պիտակներ
         Ռոբերտ Քոչարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon