Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի

Օրենքի ուժով 25.06.2019   16:34   647
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքները քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց դատախազ Պետրոսյանի, տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների վերաքննիչ բողոքները բավարարել։

Միջդատական վարույթի ընթացքում, որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերացման, փոփոխման կամ պահպանման հարցի  քննության առնելու մասին առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18–ի որոշումը բեկանել։

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել, Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Որոշման կատարումը հանձնարարել ՀՀ ոստիկանությանը, որպես անձնական երաշխավորություն մուծված գրավի գումարները վերադարձնել գրավատուներին։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա պաշտպաններն, ինչպես նախապես հայտարարել էին՝ ներկա չէին որոշման հրապարակմանը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ռոբերտ Քոչարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon