Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի այսօրվա դատական նիստին

Քաղաքական 09.01.2019   10:28   325

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ ժամը 14։00-ին կկայանա Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ Նախօրեին Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշել էր, որ նախկին նախագահը նիստին չի մասնակցելու:

Դեկտեմբերի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը, որը հետաձգվել էր մինչև հունվարի 9-ը: Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին:



 Պիտակներ
         Ռոբերտ Քոչարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon