Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել

Օրենքի ուժով 10.01.2019   15:31   351

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստը  նախագահող դատավորը ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին լրագրողներին ասաց նախկին նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը:

Փաստաբանները դատավորի գործողությունները գնահատում են որպես արդարադատությունից խուսափելու ձգտում: Փաստաբանը հիշեցրեց, որ բոլոր փաստերը և հիմնավորումները ավելի վաղ հայտնի էին և եթե դատավորը մտադիր էր ինքնաբացարկ հայտներ, ապա կարող էր դեկտեմբերի 26-ին կամ 28-ին այդ անել, այլ ոչ թե հետաձգեր այսօր:

Արամ Օրբելյանը հիշեցրեց, որ այժմ գործը փոխանցվելու  է այլ դատավորի, իսկ թե կոնկրետ ում՝ հայտնի կլինի առաջիկա օրերին: Նախկին նախագահը նիստին ներկա չէր:

Արամ Օրբելյանը նաև տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարան դիմելու նոր դիմումներ են պատրաստվում, դրանք վերաբերում են կալանքի կիրառման պայմանների օրենսդրական կարգավորումներին և անձեռնմխելիության ինստիտուտին: Ընդ որում երկրորդը կախված կլինի Վճռաբեկ դատարանի որոշումից, որը դեռ չկա:

Փաստաբանն ընդգծեց, որ Քոչարյանին ներկայացված մեղադրանքն անհասկանալի է նաև փաստաբանական խմբի համար:

«Մենք նկատի ունենք, որ անհասկանալի է, թե կոնկրետ ինչ գործողություններ են վերագրվում Քոչարյանին: Տեքստում ամեն ինչ կամ ստորադասական եղանակով է կամ անհասկանալի է թե ում ուղղված հղում կա: Մենք խնդրում ենք քննչական մարմնին պարզաբանել, որտեղ են նկարագրված ֆոնային իրադարձությունները և որտեղ են նշված Քոչարյանի կոնկրետ գործողությունները», - ասաց փաստաբանը: Նրա խոսքով՝ միայն պարազբանումները ստանալուց հետո կտրվի այն հարցի գնահատականը՝ ցուցմունք տալ, թե ոչ:

Հիշեցնենք, որ դատավոր Նելլի Բաղդասարյանի ինքնաբացարկի մասին որոշումը ներկայացվել է դատախազի կողմից:



 Պիտակներ
         Ռոբերտ Քոչարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon