Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 7-րդ գանգատն են ներկայացրել ՄԻԵԴ

Օրենքի ուժով 14.08.2019   13:42   195
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօրվա ասուլիսին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտնել է, որ հունիսի 27-ին Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել դատարան իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին։ Դատարանը, սակայն, մինչ այժմ չի քննել ներկայացված միջնորդությունը, մինչդեռ ըստ օրենքի, դատարանը միջնորդությունը քննում է ներկայացնելուց անմիջապես հետո։

«Մենք արդեն այդ կապակցությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Թվով յոթերորդ գանգատն ենք ներկայացրել և այդ գանգատի առարկան է արդարադատություն իրականացնելուց հրաժարվելը։ Բացի այդ, մենք որոշել ենք պարբերաբար ներկայացնել ՄԻԵԴ-ին, որ գրավի վերաբերյալ միջնորդությունը չի քննվում», - հայտնել է Ալումյանը։

Նրա փոխանցմամբ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի պատճառաբանությունն այն է, որ գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցված են մեկ այլ քրեական գործի շրջանակներում, իսկ մեկ այլ դատավորի Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը դեռ մակագրված չէ։

«Սա օրենքից ու Եվրոպական կոնվենցիայից չբխող պատճառաբանություն է։ Հուսով ենք Եվրոպական դատարանից լսել տեսակետ այս հարցի կապակցությամբ», - նշեց Ալումյանը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ռոբերտ Քոչարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon