Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի հայտարարությունը

Օրենքի ուժով 21.01.2019   13:29   376

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 18.01.2019 թվականի որոշումը, որով դատարանը բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին և մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին, առ այսօր չի տրամադրվել պաշտպաններին:

Դատական ակտը կայացրած դատավոր Արթուր Մկրտչյանի աշխատակազմից պաշտպաններին տեղեկացրել են, որ դատական ակտը դեռևս պատրաստ չի, իսկ այն տրամադրելու ժամկետի մասին ոչինչ չեն կարող հայտնել:

Հիշեցնենք, որ դեռևս 18.01.2019 թ․ պաշտպանների կողմից նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, սակայն դատական ակտը պաշտպաններին, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին չտրամադրելով ընդհանուր իրավասության դատարանը խոչընդոտում է բողոքարկման իրավունքի իրացումն՝ անհարկի ձգձգելով վերաքննիչ ատյանում գործի քննության ժամկետները:

Պաշտպանական խումբն արձանագրում է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների հերթական կոպիտ խախտումը դատարանի կողմից՝ միաժամանակ արձանագրելով ներպետական դատական ատյանների անարդյունավետությունը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ



 Պիտակներ
         Ռոբերտ Քոչարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon