Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց

Օրենքի ուժով 14.01.2020   13:55   597
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր պետք է տեղի է ունենար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։
Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում էր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։

Նիստը, սակայն, հետաձգվեց` Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով։

Միհրան Պողոսյանը բոյկոտել էր դատական նիստը, քանի որ տուժող կողմը փաստաբանների հասցեին սպառնալիքներ էր թույլ տրել նախորդ դատական նիստում, սակայն չէր արժանացել դատավորի գնահատականներին։ Միհրան Պողոսյանը նշել էր, որ դատավարության մասնակիցները հավասար մրցակցության պայմաններում չեն աշխատում։

Դատական նիստը կշարունակվի հունվարի 21-ին, ժամը 13։00-ին։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին Սեյրան Օհանյանի պաշտպանի ելույթում հնչած «մարտի 1-ի ինչ-որ իրադարձություններ» արտահայտությունն առաջացրել էր տուժող կողմի վրդովմունքը։ Տուժողներից մեկն ասել էր․ «Թող հարգեն մարտի 1-ը և չփորձեն ինչ-որ այլ երևույթներ պատկերացնել, թե չէ կհայտնվեն մեր օրին»։ 



 Պիտակներ
         Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon