Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 12-ին. hetq.am

Օրենքի ուժով 03.09.2019   14:58   398
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Մարտի 1-ի գործով անցնող Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի գործով առաջին դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 12-ին: Այս մասին« Հետքի» հարցին ի պատասխան ասաց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի  և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը:

Դատական նիստը տեղի է ունենալու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, ժամը 13:00-ին:

Նշենք, որ երբ գործը գտնվում էր դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում, մի քանի նիստ է տեղի ունեցել Քոչարյանի խափանման միջոցի հարցով: Գործը վարույթ ընդունելուց հետո այն դատաքննության նախապատրաստելիս դատարանը 15-օրյա ժամկետում պետք է անդրադառնա մեղադրյալների խափանման միջոցի հարցին, և նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու, անփոփոխ թողնելու կամ փոփոխելու վերաբերյալ որոշում կայացնի:

Կալանքի տակ գտնվող մեղադրյալի դեպքում դատարանը պետք է ապահովի վերջինիս լսված լինելու իրավունքը, և դա էր պատճառը, որ Քոչարյանն, ով Մարտի 1-ի գործով կալանքի տակ գտնվող միակ ամբաստանյալն է, մասնակցում էր դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում քննված գործին:

Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, Քոչարյանի խափանման միջոցի հարցով նիստ չի նշանակել, այլ միանգամից նիստ է նշանակել բուն գործով:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ռոբերտ Քոչարյանի և մյուսներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon