Ռոբերտ Քոչարյանի հետ նկարի համար հյուպատոսն ազատվել է աշխատանքից

Տեսանկյուն 11.09.2019   12:11   122
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ֆեյսբուքի օգտատեր Արմեն Մանուկյանն իր էջում գրել է․ 

«Ապրիլյան իշխանափոխությունից հետո «նոր» Հայաստանում կարծես սովորական է դարձել, որ հասարակության մեջ բաժանարար գծեր են գծվում, և մարդկանց բաժանում են յուրայինների և օտարների:

Ու ամենամտահոգիչն այն է, որ իշխանությունն օգտագործում է վարչական լծակները և իր կոմպլեքսներից, մտասևեռումներից ելնելով` պատժում իրենց համար օտարներին, որոնց միակ մեղքն այն է, որ այդ մարդկանց քաղաքական հայացքները չեն համընկնում իշխող ուժի և նրա առաջնորդի քաղաքական գծի հետ:

Եվ «սիրո և հանդուրժողականության», ըստ ոմանց` «ժողովրդավարության բաստիոն» հանդիսացող Հայաստանում կարծես թե սովորական է դարձել, երբ մարդկանց զրկում են իրենց աշխատանքից միայն այն պատճառով, որ իրենց քաղաքական հայացքները հաճելի չեն գործող իշխանություններին և երկրի վարչապետին: Երկրում ստեղծված իրավիճակն արդեն այն աստիճան աբսուրդի է հասել, որ աշխատանքից հեռացնում են նույնիսկ համացանցում հրապարակված ընդամենը 1 նկարի պատճառով:

Ամիսներ առաջ Անդորրայում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Արա Բաղդասարյանը, ով միշտ ըստ արժանավույնի է գնահատել Ռոբերտ Քոչարյանի ավանդը հայոց պետականության կայացման գործում, ցանկություն հայտնեց հանդիպել երկրի երկրորդ նախագահի հետ: Դիմեց ինձ, և ես նրան հրավիրեցի Ռոբերտ Քոչարյանի և նրա աջակիցների հանդիպմանը, որի ժամանակ մի ուշագրավ լուսանկար է արվել, որտեղ Արա Բաղդասարյանն ու Ռոբերտ Քոչարյանը ձեռնամարտի են բռնվել: Շատ գեղեցիկ և միայն դրական էմոցիաներ առաջացնող նկար ստացվեց, որը, սակայն, հայ-անդորրական հարաբերությունների զարգացման համար մեծ ջանքեր գործադրած Արա Բաղդասարյանի համար ճակատագրական դարձավ:

Նկարի՝ համացանցում հայտնվելուց հետո նրան զանգահարեցին ՀՀ ԱԳՆ-ից և հայտնեցին, որ նա ազատված է զբաղեցրած պաշտոնից իր քաղաքական դիրքորոշման պատճառով:
ՀՀ իշխանությունները, փաստորեն, մոռացել են` ինչի համար են ընտրվել: Իսկ եթե մոռացել են, ուրեմն պետք է հիշեցնել, որ ժողովրդի կողմից իրենց պաշտոնների են նշանակվել ոչ թե քաղաքական հայացքների պատճառով մարդկանց հալածելու, այլ երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար։

Հուսամ՝ ականատես չենք լինի նրան, որ վաղը «Դուխով» գլխարկ չհագնելու համար մարդկանց պաշտոնանկ կանեն կամ կունեզրկեն»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ռոբերտ Քոչարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon