Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Օրենքի ուժով 13.04.2021   14:46   273

 Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց մինչև մայիսի 4-ը: 

Այսօրվա նիստին Քոչարյանը չէր ներկայացել։

Փաստաբան Հայկ Ալումյանի ներկայացմամբ՝ Քոչարյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել բժշկական ցուցումով, քանի որ նրա մոտակա շրջապատից մեկ անձ եղել է հաստատված վարակակիր, այսինքն՝ նախկին նախագահը կոնտակտավոր է․

«Կարող եմ ասել՝ ում հետ է կոնտակտավոր, բայց այդ պարագայում կխնդրեմ դատական նիստը անցկացնել դռնփակ»։

Ալումյանը հայտարարեց՝ եթե դատարանը անհրաժեշտ համարի և հայտարարի, որ հետևանքների պատասխանատվութունը իր վրա կվերցնի, Ռոբերտ Քոչարյանը կներկայանա նիստին, թեև Ռոբերտ Քոչարյանի թեստի պատասխանը հայտնի կլինի այսօր։

Փաստաբան Արամ Վարդևանյանը ևս հայտնել է, որ նիստին չի ներկայացել նույն խնդրի պատճառով։

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատավորը հայտնեց, որ գտնվելու է արձակորդում․ նաև Ալումյանը միջնորդեց, որ հաջորդ երեքշաբթի դատական նիստ չնշանակվի, քանի որ եթե նույնիսկ թեստի պատասխանը լինի բացասական, վարակակրի հետ շփման 14 օրը լրանում է մյուս շաբաթ օրը։

Հիշեցնենք՝ գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այլեւս ներգրավված չեն սույն դատական գործընթացում: 

Նախորդ նիստի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դադարեցրեց բոլոր մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը 300.1 հոդվածով: Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գեւորգյանը, Սեյրան Օհանյանը եւ Յուրի Խաչատուրովը արդարացվեցին 300.1 հոդվածով:


 Պիտակներ
         Քոչարյանի գործով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb