Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը չի կայանա

Օրենքի ուժով 27.10.2020   12:59   107

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, պետք է տեղի ունենա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նիստն այսօր էլ չի կայանալու։ Գործով պաշտպաններից մեկը hraparak.am-ին հայտնել է, որ Սեյրան Օհանյանը դեռ գտնվում է Արցախում։

Հիշեցնենք՝ առանց ամբաստանյալի ներկայության քրեական գործով նիստերը չեն կարող տեղին ունենալ։

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb