Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստն ընդմիջվել է

Օրենքի ուժով 19.01.2021   14:03   165

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում  նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը, դեռ չմեկնարկած, ընդմիջվեց։

Ինչպես հայտարարեց դատավորը, գործով ներգրավված թարգմանիչն այս պահին մասնակցում է մեկ այլ դատական նիստի։

«Թարգմանչի ներկայությունն ապահովելու համար հայտարարվում է ընդմիջում մեկ ժամ տևողությամբ»,-հայտարարեց նա։

Նշենք, որ նույն պատճառով նիստն ուշ էր մեկնարկել։


 Պիտակներ
         Ռոբերտ Քոչարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb