Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ «Մարտի 1»-ի գործը կարճվեց

Հրատապ 06.04.2021   18:04   55

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, որոշեց դադարեցնել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը և այդ մասով գործի վարույթը կարճել:

Այսպիսով ԵԴ/0253/01/19 գործով այլևս ամբաստանյալի աթոռին չեն ՀԱԿՊ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Օհանյանի և Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց, նրանց գույքը կալանքից ազատվեց:

Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը շարունակում են ամբաստանվել կաշառք ստանալու դրվագով։

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb