Ռոբերտ Ղուկասյան․ «Տեղական Ինքնաոչնչացման Մարմինների մասին»

Տեսանկյուն 05.10.2019   13:01   126
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Տեղական Ինքնաոչնչացման Մարմինների մասին։

Սրանք Հայաստանում հաճախակի հանդիպող տեղական իշխանիկներն են, որոնք սովորաբար գտնվում են առավել հեռու բնակավայրերում (աչքից հեռու) և իրենք են «նշանակում» ավագանու անդամներին։ Համայնքը միշտ համարել են իրենց սեփականությունը և արել են այն, ինչ ցանկացել են։

Բնակիչների համար համայնքի սեփականությունը միշտ եղել է պետական, իսկ իշխանիկների համար անձնական սեփականություն։

Սրանք միշտ պահպանել են իրենց կիսանկախ կարգավիճակը, վերևներին դիմավորել են իրենց տարածքներից հեռու և վճարել կարգավիճակի պահպանման դիմաց տարբեր ծառայություններ կամ ապրանքներ մատակարարելով( ընտրություններ,հողեր, հացի սեղան, նոր տարվա գառ, սագ և այլն)։ Գրեթե միշտ միավորվել են հարևան իշխանիկների հետ ու այսպիսով ստեղծել են առավել ներկայանալի դաշինքներ։ Այս դաշինքները սովորաբար ներկայացնում են նրանցից ամենաուժեղները ( սովորաբար ամենաշատ ձայներ ապահովող, մեծ կալվածքներ և կապիտալ ունեցող անձինք)։

Դաշինքներ ներկայացնող անձինք միշտ ունենում են բոլոր հնարավոր կապերը վերևների հետ ու իրենց հատուկ քծնելու պրոֆեսիոնալիզմով կարողանում են բանակցել գրեթե բոլոր օղակների հետ։

Արտաքին բոլոր ռիսկերն ու վտանգները կառավարելով՝ հանգիստ իշխում են իրենց տարածքներում։ Երբեք չեն հանդուրժում որևէ ներքին ընդվզում և միավորվելով լիկվիդացնում են բոլոր վտանգները։ Ստեղծում են փակ շղթա ու արնաքամ են անում սեփական իսկ համայնքը։ Տանել չեն կարողանում նախաձեռնող, խելացի և ակտիվություն ցուցաբերող ցանկացած բնակչի։ Ամենաշատը վախենում են անակնկալներ մատուցող, անկանխատեսելի և խելացի մարդուց՝ ոհմակի պես հարձակվում են ու վերացնում վտանգը,հաճախ օգնություն խնդրելով վերևներից։

Արտաքին զարգացումների ներթափանցումը համայնքներ (ինֆորմացիա, բջջային կապ, ինտերնետ և այլն) անկանխատեսելի բազմաթիվ ռիսկերի և վտանգների պատճառ է հանդիսանում, ինչը խուճապ է առաջացնում… սկսվում է ամենացավալին։

Վախենալով, որ կկորցնեն իրենց իշխանությունը՝ սկսում են սեփականաշնորհել ամեն ինչ։ Ագահությամբ կուրացած չեն էլ նկատում, թե ինչպես են ոչնչացնում սեփական համայնքը։ Իրենց համար համայնքային ցանկացած բան պետական սեփականություն է դառնում։

Այն ամենը, ինչը չեն կարողանում սեփականաշնորհել՝ թողնում են անտեր, ու դրանք այլևս իրենց չեն հետաքրքրում։

Երբ ամեն ինչ վերջանում է՝ ունենում ենք այն, ինչ ունենք այսօր… դատարկված տներ, կոտրված սրտեր ու չիրականացված երազանքներ։

ԵՐԱԶԱՆՔ-ը երբեք չի մարում ու միշտ կարող է ոտքի կանգնեցնել մարդուն։ Սա այն լուսավոր կետն է, որն ի զորու է շատ արագ իրականություն դառնալ..․ ու կդառնա, բայց նախ և առաջ պետք է ոտքի կանգնել՝ տան տիրոջ իրավունքով նայել իշխանիկների աչքերի մեջ, լայն ժպտալ ու արարել։

Սա է բարության ուժը, որից սարսափում է ցանկացած չար ուժ։

Սա է ժողովրդի իշխանությունը»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         տեսանկյուն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon