Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակի առթիվ կկազմակերպվեն համերգներ

Art News 15.11.2019   23:33   988
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակի առթիվ կկազմակերպվեն համերգներ: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և Արամ Խաչատրյան համերգասրահում կանցկացվի երկու համերգային երեկո:

Նոյեմբերի 23-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակին նվիրված երեկո, որը կրում է «Այստեղ Հայաստանն է» խորագիրը:
Հանդես կգան Արցախի պետական ջազ նվագախումբը և Արցախի պետական երգչախումբը, ինչպես նաև Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից վարժարանի «Ծիածան» մանկական երգչախումբն ու մենակատարներ: Կհնչեն սիրված ամիրխանյանական մեղեդիներ, ինչպես օրինակ «Ժպտա», «Այնպես ուզում եմ», «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Քեզ հետ, իմ սեր», «Երազի իմ երկիր», «Հայի աչքեր», «Պույպույ մկնիկ» և այլ գործեր:
Բոլոր ստեղծագործությունները Ռոբերտ Ամիրխանյանի  նոր երանգավորմամբ ջազ նվագախմբի և երգչախմբի համար կհնչեն առաջին անգամ:
Նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 25-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Տարիների սիրված մեղեդիներ» խորագրով երեկո, որին բացի կոմպոզիտորից հանդես կգա նաև կոնտրալտո Սեդա Ամիր-Կարայանը (Գերմանիա):
Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը ծնվել է 1939 թ. Երևանում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ Էդուարդ Միրզոյանի դասարանը:

Եղել է Հայկական ռադիոյի երաժշտական խմբագիրը: 1984 թվականին նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի, իսկ 1986 թվականին՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչումները:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է: 1991-2013թթ. եղել է Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահը: Հեղինակել է ավելի քան 300 երգ, վոկալ շարքեր, օպերետներ («Ատամնաբույժն արևելյան»), երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար:

Հեղինակել է այնպիսի հայտնի և սիրված երգերի երաժշտություններ, ինչպիսիք են օրինակ` «Հայի աչեր», «Հայրենի երկիր» և այլն: 1998 թվականին պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: 2012 թվականին «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի:



 Պիտակներ
         Ռոբերտ Ամիրխանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon