Ռոբ Քարդաշյանը ևս հանդես է եկել Արցախին աջակցելու կոչով

Իրադարձային 01.10.2020   20:30   68

Քիմ Քարդաշյանի եղբայր Ռոբ Քարդաշյանը Instagram-ի իր էջում դիմել է հետևորդներին՝ խնդրելով գումար ուղղել Հայաստանին աջակցությանը։ Հայտնի է, որ ավելի վաղ նմանատիպ նախաձեռնությամբ հանդես էին եկել նաև Քիմն ու Քլոեն։

«Կոչ եմ անում միանալ ինձ ու Էրիկ Իսրայելյանին՝ կիսվելու համար Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ հարձակումների մասին տեղեկատվությամբ։ Դուք կարող եք աջակցություն ցուցաբերել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» արշավին՝ բարեգործական օգնություն ցուցաբերելով armeniafund.org/donate-ի միջոցով»,- Instagram-ում գրել է Քարդաշյանը։

Նշենք, որ Էրիկ Իսրայելյանն հայկական արմատներով պրոդյուսեր է, որն ապրում է ԱՄՆ-ում:



 Պիտակներ
         Ռոբ Քարդաշյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb