Ռիոյում գտնվող Քրիստոսի արձանը՝ բժշկի հագուստով

Աշխարհ 15.04.2021   22:00   476

Ռիո դե Ժանեյրոյի Կորկովադո լեռան վրա գտնվող Հիսուս Քրիստոսի արձանը լուսավորվել է այնպես, որ այն կարծես բժշկի հագուստ է «հագել»։ Նման միջոցառում է իրականացվել՝ ի զորակցություն առողջապահության ոլորտի աշխատողների։ Այս մասին հայտնում է ABC-ն։

Կազմակերպիչներն այդ կերպ շնորհակալություն են հայտնել ամբողջ աշխարհի բժիշկներին: «Շնորհակալություն» բառը հուշարձանի վրա հայտնվել է մի քանի լեզուներով՝ պորտուգալերեն, իսպաներեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն, չինարեն, ֆրանսերեն, արաբերեն և ռուսերեն:

Բացի դրանից, արձանը լուսավորվել է կորոնավիրուսային վարակից ամենաշատ տուժած երկրների ազգային դրոշների գույներով (ԱՄՆ, Իսպանիա, Իտալիա և Չինաստան, ինչպես նաև Բրազիլիա):

 


 Պիտակներ
         Քրիստոսի արձան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb