«RINArmenia»․ Հայաստանում անհնարինը հնարավոր է դառնում

Իրադարձային 02.12.2019   16:36   146
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը անցկացվեց «RINArmenia»  (Recursive Inter Network Architecture) նախագծի շնորհանդեսը։  Ինչպես ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, համացանցի ապագայի մասին շատ են մտորում Ֆրանսիայում, աշխարհում ու նաև Հայաստանում։

«Համացանցի համահիմնադիրներից Լուի Պուզանը սկսել է այդ մտորումները՝ RINA ծրագրի շրջանակներում։ Այսօր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունն իր դռներն է բացել բոլոր նրանց առաջ, ովքեր աշխատում են ծրագրի վրա Հայաստանում ու Ֆրանսիայում։ Այս ծրագիրը ցույց կտա երկակի իրականությունը՝ առաջինը Հայաստանում  նոր տեխնոլոգիաների դինամիկան է, սա մի իրականություն է, որը մենք փաստում ենք այստեղ ամեն օր։ Երկրորդն այն է, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է այս տեխնոլոգիական հեղափոխության հարցում, մասնավորապես կրթության ոլորտում։ Այս պատճառով է նաև, որ ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանում բացվեց նորագույն տեխնոլոգիաների ֆակուլտետը նախորդ տարի»,-ասաց դեսպանը։

«e-Hayt» հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Պուն իր խոսքում նշեց, որ RINA-ն ապագայի համացանցն է։

«Ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ էր մի վայր, որտեղ հնարավոր կլիներ անհնարինը դարձնել հնարավոր։ Տարիներ ի վեր գալով Հայաստան ես բացահայտեցի, որ այստեղ ամեն ինչ հնարավոր է։ Այսպիսով, ես բացահայտեցի, որ այն վայրը, որտեղ հնարավոր է զարգացնել RINA-ն՝  Հայաստանն է, որտեղ արդյունավետ է գտնել մասնագետների»,-ասաց «e-Hayt» հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Պուն և ներկայացրեց թիմի անդամներին։

«RINArmenia»-ի տեխնոլոգիաների գծով տնօրեն Անի Ոսկանյանը նշեց, որ շատ կարևոր է հասականել, թե ինչ է RINA-ն, բայց նախ պետք է հասկանալ, թե ինչ է ինտերնետը։ Անի Ոսկանյանի խոսքերով, այսօր 4մլրդ մարդ օգտագործում է ինտերնետ, որին միացված է 18մլրդ սարք։

«Մենք սխալմամբ ինտենետը բնորոշում ենք նորագույն տեխնոլոգիա, սակայն այն 50 տարվա պատմություն ունի ու չի բավարարում այսօրվա տեխնոլոգիաների պայմաններին»,-ասաց Անի Ոսկանյանը։

Նշվեց, որ ինտերնետն ի սկզբանե բացեր ուներ հատկապես անվտանգության հետ կապված, որն մեծ խնդիր է հանդիսանում պետությունների, անձերի համար, ինչպես նաև պատարստ չէր ապահովելու այսօրվա տեխնոլոգիաները։ Խնդիրները լուծելու ու նոր տեխնոլոգիաներին բավարարելու համար ավելացվել են նոր մեխանիզմներ։ «RINA»-ն ամբողջությամբ վերափոխված, 0-ից ստեղծված է համակարգ է, որն ապահովում է անվտանգությունը։

«Այն ոչ միայն կարևոր լուծում է ներկայի համար, այլ նաև անհրաժեշտություն ապագայի համար։ Այսօր մենք ցանկանում ենք Հայաստանը դարձնել այն երկիրը, որտեղ իրապես կկիրառվի այս տեխնոլոգիան»,-ասաց Անի Ոսկանյանը, հավելելով, որ աշխատանքներ են տարվում  2 առանցքով՝ տեխնիկական ու կրթական-ակադեմիական զարգացման ուղղություններով։

Հիշեցնենք, որ RINArmenia-ի մեկնարկի մասին հայտարարվել էր Երևանում 2018թ․-ին անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ՝ հենց Լուի Պուզանի կողմից։

RINA-ն ապագան է այն ամենի, ինչ առհասարակ կոչում ենք ինտերնետ: RINA-ի նպատակը բոլոր միացված (connected) սարքերի ավելի հեշտ և ավելի անվտանգ հաղորդակցության ապահովումն է:  Մերօրյա ինտերնետը հիմված է TCP/IP պրոտոկոլի վրա, որը նախագծվել է 70-ական թվականներին։ RINA-ի հեղինակային իրավունքների ձեռքբերման նախատիպը ստեղծելու և հետագա ընթացքը պատկերացնելու նպատակով բազմաթիվ ուսումնասիրություններ են իրականացվել վերջին 5 տարվա ընթացքում:



 Պիտակներ
         Հայաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon