«ՌԻԱ Նովոստի»․ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 31 հազարը

Աշխարհ 26.03.2020   11:30   347

Գերմանիայում կա կորոնավիրուսով հաստատված 31 554 հիվանդ, մահացել է ընդհանուր առմամբ 149 մարդ, հաղորդում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը:

Երեկ առավոտյան իստիտուտը հաղորդել էր 27 436 հիվանդների և 114 մահացածների մասին:

Ռոբերտ Կոխի ինստիտուտը, որը մտնում է Գերմանիայի առողջապահության նախարարության կազմի մեջ, վարում է երկրում հիվանդության վիճակագրությունը, բայց նրա տվյալները հրապարակվում են օրական մեկ անգամ եւ տարբերվում են այն ԶԼՄ-ների հաղորդած տվյալներից, որոնք սեփական հաշվարկն են կատարում: Ինստիտուտի ղեկավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ տեղյակ է տվյալների անհամապատասխանության մասին եւ դա բացատրել էր նրանով, որ այն ժամանակավոր բնույթ ունի եւ անհրաժեշտ է շրջանային գերատեսչությունների պաշտոնական թվերը միասնական դարձնել:



 Պիտակներ
         կորոնավիրուսով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon