Rheinmetall․ ԱԹՍ-ների ոնչնչացման նորագույն զենք

Արսենալ 10.02.2021   22:30   591

ԱԹՍ-ների դեմ պայքարի արդյունավետ զենք՝ Գերմանիայից։

Արտադրողը գերմանական Rheinmetall ընկերությունն է, որը համարվում է Գերմանիայում և Եվրոպայում զենքի ու զինտեխնիկայի ամենախոշոր արտադրողներից մեկը։

ԱԹՍ-ների դեմ պայքարող այս զենքի էությունը հետևյալն է. վերջինս հատուկ հաշվարկով ու ծրագրավորմամբ օդ է բաց թողնում արկերով լցված պարկուճներ, որոնք ճիշտ ժամանակին բացվելով ստեղծում են մահացու ամպեր, ինչպես նշվում է տեսանյութում։

Արդյունքում՝ անգամ փոքր թռչող սարքերը չեն կարողանում անցնել այդ ամպերի միջով՝ առանց խոցվելու։

Տեսանյութի մեջ ավելի պատկերավոր է երևում վերոնշված գործընթացը։


 Պիտակներ
         ԱԹՍ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb