Ռեստորան քարանձավում, Իտալիա

Art News 19.04.2020   22:30   1758

Աշխարհում ամենահայտնի քարանձավային ռեստորանը գտնվում է իտալական փոքրիկ քաղաքում՝ Պոլինյանո ա Մարում։ Grotta Palazzese անունը ստացած ռեստորանը առանձնանում է նրբագեղ ու ճոխ պայմաններով։ Ռեստորանը տեղավորված է հեքիաթային գեղեցիկ տարածքում՝ ափին մոտ, ընդարձակ կրաքարային քարանձավում։

Հատուկ ռեստորանի բացման համար անձավում ընդարձակ փայտե տեռասներ են կառուցել, որոնց վրա էլ հետո տեղավորել են սեղանիկները։ Այսօր Grotta Palazzese-ը համարվում է Իտալիայի ամենագեղեցիկ ռեստորաններից մեկը։

Ռեստորանի այցելուները կարող են տեղ ընտրել քարանձավի խորքում կամ հենց մուտքի մոտ, որտեղից հարմար է հիանալ ծովափի գեղեցկությամբ։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև ռեստորանի լուսավորությունը։ Հենց քարանձավի պատերին տեղավորված հարյուրավոր վառ լապտերների շնորհիվ սրահում հաջողվել է հեքիաթային ռոմանտիկ մթնոլորտ ստեղծել։

Կրաքարից քարանձավը, որտեղ կառուցվել է մոլորակի ամենահայտնի ռեստորաններից մեկը, գտնվում է ծովի մակարդակից 25 մետր բարձրության վրա, և դրա շնորհիվ իսկապես շատ հարմարավետ է վայելել ծովի ու ափամերձ տարածքների գեղեցկությունը։

Ռեստորանի մենյուն դուր կգա ծովամթերքի սիրահարներին։ Նրանք հնարավորություն կունենան ճաշակել ֆիրմային կալմարներն ու սխտորով գրիլ արած մանր ծովախեցգետինները։ Grotta Palazzese-ում գները բավականին բարձր են։ Մեկ ուտեստի միջին արժեքը ավելի քան 100 ամերիկյան դոլար է։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         Անսովոր ռեստորաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb