Ռեստորան հրաբուխի խառնարանի վրա, Իսպանիա

Art News 09.02.2020   22:00   1015

Իսպանիայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը Իլարիո հրաբուխն է, որը վերջին անգամ ժայթքել է 1824 թվականին։ 1969 թվականին հրաբուխի գագաթին՝ հենց խառնարանի վրա բացվել է «սատանայական» Էլ Դիաբլո ռեստորանը։

Նրա վարպետ խոհարարները ֆիրմային բարբեքյուն պատրաստում են հենց խառնարանի վրա։ Այս ինքնատիպ ռեստորանը անպայման դուր կգա նրանց, ովքեր սիրում են անսովոր վայրերում ժամանակ անցկացնել և անտարբեր չեն գրիլի հանդեպ։

Քնած հրաբուխի խառնարանից դուրս եկող ջերմությունն այնքան ուժեղ է, որ թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում մի ողջ հավ տապակել, իսկ ծովամթերքները տապակելու համար էլ ավելի քիչ ժամանակ է անհրաժեշտ։ Ռեստորանի հյուրերին առաջարկում են տեղավորվել ընդարձակ սրահում, որի պատուհաններից, սարի գագաթին սեղանիկի շուրջ նստած, կարելի է հմայվել հրաշալի տեղանքով։

Սովորաբար ամենահետաքրքրասեր հյուրերն անցնում են բաց խոհանոց, որի կենտրոնում տեղավորված է կլոր մանղալը։

Բոլոր ցանկացողները կարող են հետևել, թե ինչպես են պատրաստվում ռեստորանի ֆիրմային ուտեստները, ինչպես նաև հիշատակի լուսանկարներ անել։ Անսովոր ռեստորանի նախագծի հեղինակը հայտնի դիզայներ Սեզար Մանրիկոն է։ Հրաբուխի շոգից պաշտպանելու ու ռեստորանն ավելի հարմարավետ դարձնելու համար որոշվել է բազալտե հիմք կառուցել։ Զարմանալի ռեստորանը աշխատում է առանց լրացուցիչ էլեկտրական կամ ջերմային մատակարարման։ Խոհարարներին ուտեստները պատրաստելու համար բավարար է հրաբուխից եկող տաքությունը։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         Անսովոր ռեստորաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon