Ռեփեր Silento-ն ձերբակալվել է զարմիկի սպանության կասկածանքով
Ամերիկացի ռեփեր Silento-n (Ռիկի Հոուք) ձերբակալվել է իր զարմիկի սպանության կասկածանքով:
Ինչպես հայտնում է NBC- ն, հունվարի 21-ին Ատլանտայում հրազենով սպանվել է երաժշտի զարմիկը՝ 34-ամյա Ֆրեդերիկ Ռուկսը: Առաջին հարվածը եղել է ոտքին, իսկ երկրորդը՝ դեմքին:
Հարևանները ոստիկանություն են կանչել, երբ կրակոց են լսել:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր