ՌԷՊ. Ռուսաստանի ռազմական խաղաքարտը

Արսենալ 02.06.2021   22:30   343

Ռադիոէլեկտրոնային (ՌԷՊ) պայքարը իր կարողություններով դարձել է մարտական օպերացիայի տեսակ, պատերազմի վարման ձև: Այսօր չկա մի զինատեսակ, զորատեսակ, որ իր կազմում էլեկտրոնային բաղադրիչ չունենա:

Նույնիսկ աշխարհի շատ բանակներում կիրառվող օպտիկական նշանոցով ինքնաձիգների դեմ հնարավոր է պայքարել հեռվից:

Ամբողջ աշխարհում ռադիոէլեկտրոնային պայքարի ուղղությանը ավելի ու ավելի մեծ ուշադրություն են դարձնում, քան մյուս զորատեսակներին: Ճիշտ է, բոլոր զինատեսակների և մարտական տեխնիկայի էլեկտրոնային բաղադրիչը զարգանում է, և դրա մասին խոսվում է որպես լուրջ ձեռքբերման, սակայն ռադիոէլեկտրոնային պայքարը չի «գովազդվում»: Եվ դա բնական է: Գոյություն ունի զենքի վաճառքի ահռելի համաշխարհային շուկա: Շատ երկրներ գնում են նորագույն զինատեսակներ առանց իմանալու, որ, ժողովրդական լեզվով ասած, դրանց հարցերը վաղուց լուծված են: Կարելի է մի ազդանշանով խափանել այդ համակարգիչները, և տվյալ զենքը՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ, այլևս գործածել հնարավոր չէ: Զենք վաճառող հզոր պետությունները առաջնորդվում են հետևյալ մտածելակերպով՝ վերցրեք, կռվեք այնքան, ինչքան ուզում եք, բայց հենց դուրս եկաք մեր դեմ, մենք կարգելափակենք ձեր նորագույն տեխնիկան:

Ամեն դեպքում՝ ՌԷՊ առավելություններն ակնհայտ են:


 Պիտակներ
         ՌԷՊ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb