«Ռեալը» մտադիր չէ հեռացնել Սանտյագո Սոլարիին

Սպորտ 09.01.2019   12:30   270

«Ռեալը» դեռևս մտադիր չէ հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիին, չնայած Լա Լիգայում վերջին շրջանում գրանցած անբավարար արդյունքներին:
armsport.am-ի փոխանցմամբ, արգենտինացուն կարող են հեռացնել միայն մրցաշրջանի երկրորդ հատվածում բացահայտ ձախողման դեպքում:
«Ռեալը» 2018 թվականի նոյեմբերին է Սոլարիին հաստատել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում. մինչ այդ երկու շաբաթ նա հանդիսանում էր մադրիդյան թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը:
Սոլարիի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը: Նրա գլխավորությամբ մադրիդցիները դուրս են եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, իսկ դեկտեմբերին հաղթել են աշխարհի ակումբային առաջնությունում:
18 տուրից հետո «Ռեալն» իսպանական Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում` առաջատար «Բարսելոնային» զիջելով 10 միավորով:



 Պիտակներ
         «Ռեալ», Սանտյագո Սոլարի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon