«Ռեալը» հետաքրքրված է Յովիչի ծառայություններով

Սպորտ 30.01.2019   11:56   210

Մադրիդի «Ռեալը» ամռանը կդիտարկի Ֆրանկֆուրտի «Այնթրախտի» հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը, հատնում է armsport.am-ը: 
Յովիչը տեղափոխվել է «Այնթրախտ» «Բենֆիկայից»՝ վարձակալական հիմունքներով: Սպասվում է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գերմանական ակումբը կգնի 21-ամյա սերբի ամբողջական տրանսֆերը:
Լուկայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան» և «Բավարիան»: 
Ընթացիկ մրցաշրջանում Յովիչը մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Հարձակվողը գլխավորում է Բունդեսլիգայի ռմբարկուների ցանկը:



 Պիտակներ
         Լուկա Յովիչ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon