«Ռեալին» չի հաջողվում համաձայնության գալ Սերխիո Ռամոսի հետ

Սպորտ 09.04.2021   18:15   80

Մադրիդի «Ռեալի» և պաշտպան Սերխիո Ռամոսի միջև բանակցությունները նոր պայմանագրի շուրջ դեռ շարունակվում են: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Մարտի վերջին հաղորդվում էր, որ «Ռեալը» Ռամոսին առաջարկում է մեկ տարվա պայմանագիր՝ 20% աշխատավարձի կրճատմամբ, բայց խաղացողը մտադիր չէ կրճատել աշխատավարձը և ցանկանում է  պայմանագիր կնքել  երկու տարի ժամկետով: Կողմերը դեռ չեն կարողանում համաձայնության գալ:

Ռամոսը արքայական թիմում հանդես է գալիս 2005 թվականից:


 Պիտակներ
         Սերխիո Ռամոս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb