ՌԴ Վերին Լարսի անցակետում խոչընդոտում են հայկական պանրի և թարմ գյուղմթերքի ներմուծումը ՌԴ

Իրադարձային 31.10.2019   12:12   73
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արդեն 16 օր է, ինչ «Սպայկա» ընկերության բեռնատարները, հատուկ պահպանության պայմաններ պահանջող գյուղմթերքով, գտնվում են Վերին Լարսի անցակետում, սակայն որևէ հստակ պատասխան և որոշակիություն չկա, թե ինչ պատճառով մաքսային գործառնությունները չեն ավարտվում և չի թույլատրվում բեռի բացթողումը ՌԴ տարածք: Տվյալ խնդրի մասին առաջին իսկ օրը ընկերությունը տեղեկացրել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը:

2019 թվականի հոկտեմբերի 14-ից «Սպայկա» ընկերության բեռնատարները կանգնած են Վերին Լարսի անցակետում, որոնց չեն թույլատրում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն:

 Բեռնատարներից մեկի մեջ ՀՀ-ում արտադրված 20 տոննա բարձր որակի թանկարժեք կապույտ բորբոսով պանիր է, իսկ մյուսի մեջ՝ 18 տոննա խաղող և 1 տոննա կապույտ բորբոսով պանիր: Բեռն անցնում է մաքսային ստուգում, ինչի հետ կապված դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 14-ին բեռնափոխադրվող պանրից վերցվել են փորձանմուշներ, իսկ ընկերությունն իր հերթին մաքսային գործառնությունները արագացնելու համար մեկ օրվա ընթացքում տրամադրել է բոլոր պահանջվող և լրացուցիչ փաստաթղթերը, այդ թվում՝ անասնաբուժական սերտիֆիկատը, կապույտ բորբոսով պանրի արտադրության տեխնիկական պայմանները, արտադրության տեխնոլոգիական սխեման:

Տրամադրվել է նաև ընթացիկ արտադրությունը նկարագրող տեսանյութեր, ինչպես նաև հայաստանյան և ռուսաստանյան լրատվամիջոցների ռեպորտաժները «Սպայկա» ընկերության պանրի գործարանի բացման վերաբերյալ, ինչին ներկա էին, ի թիվս այլոց, ՀՀ Վարչապետը, Կառավարության անդամներ, ՌԴ, ԳԴՀ արտակարզ և լիազոր դեսպանները:

Կապույտ բորբոսով պանիրը «Սպայկա» ընկերության նոր արտադրանքն է, որն իր տեխնոլոգիական պայմաններով և որակով կարող է համեմատվել եվրոպական լավագույն պանրագործների արտադրանքի հետ: Վերին Լարսի անցակետի մաքսային ծառայութունը կամայական խոչընդոտներ է հարուցում ընկերության կողմից հայաստանյան արտադրության պանիրը ԵԱՏՄ շուկայում ներկայացնելուն և արտահանելուն, ինչը վտանգի տակ է դնում ընկերության գործընկերներին պանրի մատակարարման պայմանագրերի իրականացումը, շուրջ 15 մլն եվրո ներդրումների արդյունավետությունը, հայաստանյան ֆերմերներից կաթի հետագա մթերումները, ԵԱՏՄ տարածքում ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ազատ տեղաշարժը և առևտուրը:

Ծանոթագրություն: ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արագ փչացող ապրանքների մասով իրականացվող մաքսային գործառնություններն իրականացվում են առաջնահերթ կարգով:

«Սպայկա» ընկերություն


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Սպայկա»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon