ՌԴ վարչապետը վերադարձել է աշխատանքի

Աշխարհ 19.05.2020   15:11   163

Covid-19-ով վարակաված Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը առողջացել է, դուրս գրվել հիվանդանոցից և վերադարձել աշխատանքի։

Այս մասին հայտնում է ՌԴ վարչապետի խոսնակ Բորիս Բելյակովը։ Միշուստինը երկշաբաթյա կարանտինում էր գտնվում։ «РИА Новости»-ի փոխանցմամբ, այսօր արդեն նա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տեսակոնֆերանսային ռեժիմով։

Ավելի վաղ, Կրեմլը հրապարակել էր հայտարարություն այն մասին, որ ՌԴ փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի վրայից հանվում են վարչապետի լիազորությունների ժամանակավոր կատարման պարտավորությունը։



 Պիտակներ
         Միխայիլ Միշուստին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon