ՌԴ վարչապետը ներկա է Երևանում մեկնարկած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Իրադարձային 09.10.2020   12:45   31

Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Անցած տարի նույնպես նիստը կայացել է Երևանում: Չնայած պատերազմական իրավիճակին՝ այս անգամ ևս այն կազմակերպվել է բարձր մակարդակով:

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորել է ԵԱՏՄ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարներին: Նրանց թվում էր նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Նիստին մասնակցելու համար չի ժամանել Ղրղզստանի կառավարության ղեկավարը: 

Մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ նիստը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակներում, և հատկապես կարևորում է այս օրերին վարչապետների՝ այստեղ գտնվելու հանգանքը: Խոսել է այն մասին, որ հայ ժողովուրդն ունի այնքան վճռականություն, որ գնա մինչև վերջ ու պաշտպանի իր անկախությունն ու ազատությունը:

Նեղ կազմով նիստից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով նիստը:



 Պիտակներ
         ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb