ՌԴ վարչապետը հանձնարարել է խստացնել պատասխանատվությունը կարանտինի խախտման համար

Աշխարհ 24.03.2020   16:22   151

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել է մշակել առաջարկներ՝ կորոնավիրուսային կարանտինի խախտման պատասխանատվությունը խստացնելու համար: Հանձնարարականի կատարման վերջնաժամկետն է 2020 թվականի մարտի 25-ը:

Այն ուղարկվել է ՌԴ արդարադատության, ՆԳ և տնտեսական զարգացման նախարարություն:

Մեկ այլ հանձնարարականով՝ Միշուստինը հորդորել է «Ռոսպոտրեբնադզորին», մայրաքաղաքի և շրջանների իշխանություններին մշակել կորոնավիրուսային թեստերի լաբորատորիաների արագ տեղակայման սխեմա:



 Պիտակներ
         ՌԴ վարչապետ, Միշուստին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon